1. Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի համահարթ տարբերակ՝ 23%,
2. Տնտեսագետների հետ քննարկումների արդյունքում ներկայացվել է քեշբեքով տարբերակը, որով կիսվել էի իմ էջում,
3. Կրկին, քննարկումների արդյունքում առաջարկվել է համահարթ՝ չհհարկվող շեմով տարբերակ, որի վրա որոշակի աշխատել ենք։ Սրա մասին էլ մանրամասն կասեմ։
2-ը և 3-ը առայժմ ընդամենը գաղափարներ են։ Բայց
ԲՈԼՈՐ 3 տարբերակներն էլ մինչև հանձնաժողովի նիստը քննարկելու ենք ԱԺ-ում՝ իրենց դրական և բացասական կողմերով հանդերձ։
Քննարկումը լինելու է հրապարակային և ուղիղ հեռարձակվելու է։ Հրավիրելու ենք մի շարք անկախ տնտեսագետների։
ԱԺ-ն պետք է լինի բոլոր տարբերակների առողջ քննարկման հարթակ։ Որպեսզի ոչ ոքի համար մութ հարցեր չմնան։
Ասեմ նաև, որ հնրկային օրենսգրքի փոփոխությունները, մինչև հանձնաժողովի նիստը, նույն տարբերակով մանրամասն ու բաց քննարկելու ենք՝ տարբեր շրջանակների ու մասնագիտական խմբերի հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/1371742639633349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել