Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ Սենատին ներկայացրել են մի օրինագիծ, որով արգելվում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը, եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերից: Ծրագիրը մշակվել է չորս սենատորների կողմից` 2 դեմոկրատների և 2 հանրապետականների կողմից, հաղորդում է The Hill-ը:
Նախաձեռնությունը ենթադրում է, որ մինչև F-35 առաքումը ամերիկյան իշխանությունները պետք է համոզվեն, որ Անկարան հրաժարվել է ձեռք բերել C-400-ը: Ծրագրի հեղինակներից Ջեյմս Լենկֆորդն ընդգծել է, որ նա Թուրքիային համարում է կարևոր դաշնակից և «ՆԱՏՕ-ի գործընկեր` ԱՄՆ ազգային անվտանգության գերակայությունների մի շարք խնդիրների լուծման հարցում»:
«Բանն այն է, որ Թուրքիան ձգտում է սերտ համագործակցել Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում, որի ավտորիտար կառավարիչը ցանկանում է խաթարել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերը յուրաքանչյուր քայլում», - ասել է սենատորը:
Ինչպես նշում է The Hil-ը, այս օրինագիծը ԱՄՆ-ի պաշտոնյաների վերջին փորձն է՝ համոզելու Թուրքիայի պաշտոնյաներին՝ չգնել ռուսական S-400:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել