168,am-ը գրում է.

Ինչպես նշում է հրատարակությունը, հենց Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածուի թեկնածությունն են պաշտպանում թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցում են որդեգրել մայրցամաքային Եվրոպայի հետ ապագա հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, Betfred բուքմեյքերական գրասենյակը որի տվյալները հրապարակել է The Independent թերթը, կառավարությունը գլխավորելու Գոուվի շանսերն առայժմ գնահատում է 1 առ 3, իսկ Ջոնսոնինը՝ 1 առ 4:

Financial Times-ի կարծիքով՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում, որն սկսվեց այն բանից հետո, երբ Մեյը մարտի 27-ին կուսակիցներին խոստացավ հրաժարական տալ, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, կարող են ներգրավվել նաեւ այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գլխավոր գանձապետ Էլիզաբեթ Թրասը: Այն բանի կապակցությամբ, որ Համայքների պալատն արդեն երկու անգամ՝ հունվարի 15-ին եւ մարտի 12-ին, մերժել է ԵՄ-ի հետ գործարքի նախագիծը, Եվրամիության պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարները մարտի 21-ին որոշում են ընդունել Brexit-ի հետաձգման մասին՝ հնարավոր երկու սցենարի հիման վրա:

Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը Բրյուսելի հետ համաձայնագրին հավանություն տա մինչեւ մարտի վերջը, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի: Բրիտանական խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 29-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել