Խորհրդարանի՝ Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները քվորում չլինելու պատճառով չմեկնարկեցին: Նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր: 

ԱԺ արտահերթ նիստին չէին ներկայացել խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 4 ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել, և եթե քվորում կապահովվի, նիստը կգումարեն: 

Նշենք, որ նիստը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազ կեսի գրանցման դեպքում:  

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է աշխատանքային այց Արցախ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել