168.am-ը գրում է.

Հայաստանի Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին մարտի 28-ի ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

«Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել