Պաշտոնյաներից շատերը չեն սիրում գյուղացուն: Մտածում են՝ էդքան փող են հատկացնում, էդքան օգնություն են տրամադրում, էդ մարդիկ էլի բողոքում են: 

Գյուղացիներն էլ իրենց հերթին չեն սիրում պաշտոնավորներին: Խոստացած օգնությունը կա՛մ չկա, կա՛մ էլ նրանց ասած պայմաններով չէ: 

Էս շղթայի մեկ կամ երկու, կամ երեք օղակը լավ չի աշխատում: Գյուղացուն հասանելիքը վերցնում են, իրենք ուտում, տռզում, իսկ գյուղացին գնալով սմքում է... Էդ օղակների նկատմամբ պետք է խիստ, շատ խիստ վերահսկողություն: Մարզպետարանի վարչության պետերն ահռելի հարստություն են ձեռք բերում, ինչի՞ հաշվին:

Ապացույցը՝ Արարատի մարզում, Վայոց Ձորում, հիմա էլ Սյունիքում կատարվածը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել