Եվրոպառլամենտը հավանություն է տվել ԵՄ երկրներում պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված օրինագծին: Այն ուժի մեջ կմտնի Եվրոպական խորհրդի կողմից հավանություն ստանալուց հետո, հաղորդում է DW-ն:

Օրենքի նախագծի համաձայն՝ 2021թ.-ից Եվրամիությունում կարգելվի մեկանգամյա պլաստիկ ամանեղենի, ինչպես նաև այլ պլաստիկ արտադրատեսակների օգտագործումը, որոնք կարող են արտադրվել այլ նյութերից: 2024թ.-ից պլաստիկ շշերը կվաճառվեն միայն դրանց ամրացված կափարիչներով:

Պլաստիկ արտադրանքի օգտագործումը, որոնք դեռևս բնապահպանական այլընտրանք չունեն, ինչպիսիք են, օրինակ, սննդի համար նախատեսված փաթեթները, պետք է սահմանափակվեն:

Ապրանքների վրա, որոնք պարունակում են պլաստիկի սահմանափակ քանակություն, մասնավորապես՝ թաց անձեռոցիկները, պետք է նշվի շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել