Զարմանալի է, թե որքան տարբեր մենք կարող ենք ընկալել միևնույն պատկերը։ Կուզեք՝ հավատացեք, կուզեք՝ ոչ, բայց այն, թե ինչ եք դուք առաջինը տեսնում նկարի վրա, շատ բան կարող է պատմել ձեր մասին։

Շրթունքներ

Եթե դուք նայեցիք այս պատկերին և առաջինը շրթունքներ տեսաք, դա նշանակում է, որ դուք այն տիպի մարդկանցից եք, որոնք ամեն ինչ հալած յուղի տեղ են ընդունում։ Դուք ամեն բան ընդունում եք այնպես, ինչպես տեսնում եք։ Չնայած դա կարող է նշանակել, որ դուք հասկացող և չմեղադրող մարդ եք, դա նաև կարող է նշանակել, որ դուք պարզապես չեք կարողանում ռիսկի դիմել։

Ծառեր

Եթե դուք սկզբում նկատեցիք ծառերը, ապա դուք սիրում եք նայել դեպի անհայտություն և ուսումնասիրել կյանքի փակ կողմերը։ Դուք ոչ ստանդարտ մտածողություն ունեք և միշտ խնդիրներ եք փնտրում, որոնք պետք է լուծել։ Դուք հրաշալի գաղափարներ եք տալիս և սիրում եք սովորել։

Արմատներ

Եթե դուք սկզբում տեսաք արմատները, ապա կենտրոնացած եք աճի վրա։ Դուք հակված եք կենտրոնանալու ձեր զարգացման վրա։ Դուք նաև սիրում եք օգնել ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր ձեզ համար շատ կարևոր են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել