Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 1,5-2 բաժակ
- ձիթայուղ - 1/2 բաժակ
- ջուր - 1/3 բաժակ
- եղեգնաշաքար - 2 ճ/գ
- կիտրոն - 1 թ/գ (կեղև)
- Միջուկի համար՝
- շաքարավազ շագանակագույն - 1 ճ/գ
- ընկույզ - 30 գ
- նուշ - 50 գ
- պնդուկ - 50 գ
- խնձոր - 1 հատ (ոչ շատ հյութեղ)
- չամիչ - 30 գ
- բալ - 50 գ (չիր կամ թարմ վիճակում)
- թուզ - 3 հատ (չիր կամ թարմ թուզ)
- դարչին - 1 թ/գ
- հիլ(кардамон) - 1/3 թ/գ
- կիտրոն - 1 թ/գ (կեղև)
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրը։ Ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնի կեղևը և խառնում ենք։
Ավելացնում ենք ջուրն ու ձիթայուղը։
Առաձգական խմոր ենք հունցում։ Խմորը սննդային թաղանթով ծածկում ենք և տեղափոխում ենք սառնարանը։
Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և մի քանի րոպե հանգիստ թողնում։ Այնուհետև սառը ջրով ցողում ենք և կեղևազրկում, որից հետո միկրոալիքային վառարանում չորացնում ենք։ Ընկույզը թեթևակի բովում ենք, պնդուկի կեղևը հանում ենք։
Չրերը լվանում ենք, եռման ջրի մեջ լցնում, քամում և չորացնում։ Թուզը չամիչի չափ կտորների ենք բաժանում։ Ընկույզը դանակով մանրացնում ենք (ոչ շատ խոշոր)։ Հիլը մանրացնում ենք։
Ընկուզեղենն ու չրերը խառնում ենք։ Խնձորը մաքրում ենք։
Թեթևակի ալրապատ մակերեսի վրա խմորը բարակ շերտով գրտնակում ենք։ Վրան օսլա ենք ցանում։ Ավելի լավ է դա անել սիլիկոնային գորգի կամ վուշե սրբիչի վրա։
Խնձորն անցկացնում ենք մեծ քերիչով և ավելացնում ենք միջուկի մեջ։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք։
Միջուկը տարածում ենք խմորի վրա։
Վրան աղացած հիլ ենք լցնում, դարչինը և շաքարավազը (եթե ավելի քաղցր եք սիրում, կարող եք 1 ճ/գ շաքարավազ էլ ավելացնել) և կիտրոնի կեղևը։ Ուղղանկյունաձև խմորի եզրերը 1,5-2 սմ ծալում ենք։
Սիլիկոնի գորգի կամ սրբիչի օգնությամբ խմորը ռուլետի տեսքով փաթաթում ենք։
Ռուլետը զգուշորեն տեղափոխում ենք տապակի վրա։ Թխում ենք 30-35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
Պատրաստի ռուլետը 0,5 ժամով տեղափոխում ենք ցանցի վրա և սրբիչով ծածկում։
Պատրաստի ռուլետի վրա շաքարի փոշի ենք ցանում։ Զգուշորեն կտրում ենք և թեյի հետ մատուցում։

Այս ռուլետի հիմքում իտալական խոհանոցի «Serpentone delle monache» բաղադրատոմսն է, որը թարգմանաբար նշանակում է «Միանձնուհիների օձը»։ Իտալիայում այսպիսի ռուլետ պատրաստելիս գալարաձև տեսք են տալիս և բալով ու ընկույզով պատկերում օձի աչքերն ու լեզուն։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/չրերով-և-դարչինով-ռուլետ/?fbclid=IwAR18w6rIJSziyD0E6tM_RuwRKWUuKVC4MHg3OwniKrA0-geH2XCkUEZ8OC4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել