Չինացի ուսանողուհին զարմացրել է համացանցի օգտատերերին իր մկանուտ կազմավածքով և բոդիբիլդինգում իր հաջողություններով՝ գրում է The Daily Mail-ը:
Նշվում է, որ չինուհին մանուկ հասակում շատ ամաչկոտ է եղել և երբ իմացել է բոդիբիլդինգի առաջնության մասին, հասկացել է, որ եկել է բարդույթների հաղթահարման ժամանակը:
Աղջիկը պատմել է, որ, բոդիբիլդեր կանանց կազմվածքից տպավորված, սկսել է մարզասրահում աշխատել իր կազմվածքի վրա:
Չինուհին 155 սմ հասակ ունի և կարողանում է իր քաշից երկու անգամ ծանր, 120 կգ կշռող ծանրաձող բարձրացնել:
Համացանցում չինուհին հայտնի է King Kong Barbie անունով: Նա հրապարակում է իր մարզումները չինական վիդեոհարթակներում և ունի ավելի քան 300 հազար հետևորդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել