Անգլիայի հիվանդանոցներից մեկում տղամարդուն սխալմամբ թլպատել են, գրում է The Daily Mail-ը։ Բժիշկները շփոթել են պացիենտների տեղեկագրերը և վիրահատել տղամարդուն, ով պետք է միզապարկի հետազոտություն անցներ։

Նշվում է, որ Leicester NHS Trust համալսարանական հիվանդանոցում 2018-ին 8 դեպք է գրանցվել, երբ բժիշկների անուշադրությունը լուրջ հետևանքների է հանգեցրել։

Հիվանդանոցի ղեկավարությունը նշում է, որ ցավում է այդպիսի միջադեպերի համար և «անձամբ ներողություն է խնդրում բոլոր տուժածներից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել