Թե բա՝ բիզնես ենք խլում

Այն ամենն, ինչ հնարավոր է իմանալ հեմոդիալիզի պարագաների գնման վերաբերյալ, երբ խտրական, մեկ կազմակերպության համար կարված գնումներով ինչ կարգի վնաս է հասցվում պետությանը։ Ու էստեղ, երբ վերահսկողական ծառայությունն ասում է՝ կանգնեք, հարգելիներս, էսպես չի, սխալ է, որ բիզնեսն էսքան մեծ շահույթ ստանա (2.2 անգամ) պետության միջոցների հաշվին, միանգամից որակվում է, որ բիզնես ենք խլում, այո՛, եթե սա է բիզնես խլելը, ուրեմն՝ համարեք, որ դա ենք անում։

Ի դեպ, սուտ են այն տեղեկությունները, թե մրցույթները շահել է կահույքի գործ անող կազմակերպությունը, սուտ է, որ մեր գործի արդյունքում դիալիզով հիվանդներն են տուժում։

Ինձ մնում է ասել՝ եկեք չմանիպուլացնենք մեր հասարակությանը, եկեք մարդ մնանք ու սիրենք մարդուն, ինչպես որ ես եմ սիրում բոլորիդ, սիրելի մարդիկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել