Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գ
- խմորիչ - 1 թ/գ
- շաքարավազ - 1 ճ/գ
- բուսայուղ - 3 ճ/գ
- ջուր - 200 մլ (գոլ)
- Միջուկի համար՝
- շաքարավազ - 6 ճ/գ
- ընկույզ - 800 գ
- դարչին - 2 թ/գ
- վանիլին - 2 թ/գ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 200 գ
- ջուր - 110 մլ
- մեղր - 100 գ
- հյութ կիտրոնի - 100 մլ
Պատրաստման եղանակը
Խմորիչը գոլ ջրում լուծում ենք և լցնում ալյուրի մեջ, ավելացնում ենք խմորի մնացած բաղադրիչները, փափուկ խմոր ենք հունցում և 6-8 գնդի բաժանում։ 20 րոպե գնդերը հանգիստ ենք թողնում։
Ընկույզը բլենդերով մանրացնում ենք և խառնում շաքարավազի, վանիլինի և դարչինի հետ։ Ուղղանկյունաձև բարձր եզրերով ձևամանի մեջ խմորը բարակ գրտնակում ենք և վրան բուսայուղ քսում։
Վրայից մանրացված ընկույզ ենք լցնում։ Նույն կերպ շարում ենք նաև մնացած շերտերը։
Փախլավայի վերջին շերտի վրա ևս բուսայուղ ենք քսում, կտրատում ենք և շարում ընկույզի կեսերը։ Ջեռոցը մինչև 180 աստիճան տաքացնում ենք։ Թխում ենք 25 րոպե։
Կիտրոնի հյութին ավելացնում ենք մեղրը, ջուրը և շաքարավազը, հասցնում ենք եռման աստիճանի և 3 րոպե եփում ենք։ Կիսապատրաստ փախլավայի վրա ենք լցնում օշարակի կեսը և շարունակում ենք ևս 15 րոպե թխել։
Այնուհետև ջեռոցից հանում ենք, լցնում ենք մնացած օշարակը և ևս 15 րոպե թխում։
Սառեցնում ենք և վերջնական կտրում։

Շերտավոր խմորով և ընկույզով պատրաստված փախլավա, որը արևելյան քաղցրավենիք է։ Այն պատրաստում ենք ոչ միայն մենք` հայերս, այլև թուրքերը, արաբները, Ղրիմի թաթարները։ Եթե խմոր պատրաստելու ժամանակ չկա, կարող ենք պատրաստի շերտավոր խմոր գնել, և փախլավան ավելի արագ պատրաստ կլինի։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/պահքային-փախլավա/?fbclid=IwAR1DHTfsMEwDcgEvSdJQi5U_fIyMeNa9u2QbYJr6iJBgRy2B83bk6e07lXg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել