Հարգարժան Բնապահպանության նախարարության եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պաշտոնյաներ, լավ է, որ երկու օր առաջ իմ կողմից գրված գրառումը ձեզ «անհանգստացրել» է, եւ բնապահպանական պետական տեսչության եւ մարզային բնապահպանական տեսչության տեսուչները եղել են տեղում եւ արձանագրել են, որ իմ հաղորդագրությունը լոկ ճշմարտություն է եղել::
Սակայն զարմանում եմ, որ ուրբաթ օրը լինելով տեղում ոչ մի հաղորդագրություն չի տարածվել Բնապահպանության նախարարության կողմից:
Այսքանից հետո միյան մի բան կաելի է եզրակացնել, որ նորից զբաղված եք ջայլամի քաղաքականությամբ: Եվ եթե արգելոցային ռեժիմ ունեցող Խոսրովի անտառ չեն կարող մտնել պատահական մարդիկ, կամ թեկուզ ես ինքս, որպեսզի դիտարկենք եւ տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում, դուք ինչ կուզեք, կանեք... Դե, ինչ ասեմ, արեք, կերեք, զարգացրեք անասնապահություն, ոչխարաբուծությունը, ինչու չէ խոզաբուծությունն էլ, այծաբուծությունն էլ չմոռանաք...
Բայց հավատացեք՝ կյանքը բումերանգ է, այսօր դուք եք աթոռներին նստած, հավատացեք՝ վաղը ինքներդ հայտնվելու եք նույն աթոռների տակ: Այսօր փորձեք այնպես անել, որ եթե վաղը հայտնվեք նույն աթոռների տակ, հենց նույն աթոռին նստած որեւէ մեկը չտրորի ձեզ ոջիլի պես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել