«Եթե հաշվի չառնենք Մեղրու գնդում տեղի ունեցածը, իսկ հաշվի չառնել անհնար է, ապա, ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել` հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական զարգացումները դադարի մեջ են ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերությունների պատճառով, չնայած դրանցում նախորդ օրվանից ինչ-ինչ անորոշ հստակեցումներ եղան:

Նկատենք` Դոնալդ Թրամփի` ռուսական իշխանությունների հետ կապի մասին դատախազ Մյուլլերի ԱՄՆ արդարադատության նախարարություն ուղարկած զեկույցը, ըստ փորձագետների և Թրամփի, որևէ մեղսագրում չունի Թրամփին, և Թրամփն այն իր հաղթանակն է համարում: Ասել է` ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրված դեմոկրատ Բայդենի շանսերը բավականին թուլացան այդ զեկույցով (հիշենք` Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հանրապետական Թրամփը երկրորդ անգամ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ` հազար ու մի պատճառով):

Երկրորդ էական գործոնը ԱՄՆ-Ռուսաստան տանդեմում այն էր, որ Ռուսաստանը երկու ռազմական ինքնաթիռ է ուղարկել Վենեսուելա (առայժմ` երկու), ինչն արձանագրում է, որ Մոսկվան անելու է ամեն ինչ, որպեսզի ամերիկյան ֆավորիտ Գուայդոն այնտեղ չհաջողի իր «թավշյա, բռնի հեղափոխության մեջ»:

Այս համատեքստում էլ հայաստանյան կանգը արձանագրվում է Նիկոլ Փաշինյանի նոր գովազդային «հնարքներով»` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքը իր անձով, իր ավելով, իր «բիչոկահավաքմամբ» լցնելով, երկրորդ պլան մղելով բուն կատարվելիքը, ինչն անչափ գրագետ, ծանոթ «փիար-ակցիայի» դրսևորում էր: Եվ այն էլ` Փաշինյան-Ալիև սպասվելիք հանդիպման «ֆոնին»: Մինչ կխոսենք այն մասին, թե ինչպես Փաշինյանի շաբաթօրյակային «Օվերտոնի պատուհանը» փակվեց Մեղրու զորամասում տեղի ունեցող զարգացումներով, նկատառենք` Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը շատ երկար տևեց: Պատճառն անորոշությունն է: Զրո հեռանկարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում. կողմերի, հատկապես հայկական կողմի մոտեցումները տեղ չեն թողնում ավելին ակնկալելու: Ընդ որում, հայաստանյան կողմին չերևացող խաղարկումով օժանդակում է Ռուսաստանը` ընդդեմ ԱՄՆ-ի, որը շատ է շտապում ղարաբաղյան հարցում:

Ու հենց այդ փութանքի արդյունքներից մեկն էլ, թերևս, Մեղրու գնդում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք` գնդի հարյուր (որոշ տվյալներով` մի քանի հարյուր) զինվորներ ընդվզել են սպայական կազմի դեմ, չեն ենթարկվել սպայի հրամանին, լքել են զորամասը: Հիշենք` սա Մեղրին է, այն Մեղրին, որը, ըստ Պոլ Գոբլի հավերժական ծրագրի, պետք է փոխանակվի Լաչինի հետ, որպեսզի Թուրքիան (Նախիջևանը) ու Ադրբեջանն անմիջական կապ ունենան: Բայց այս մեգա-ծրագիրն ամենևին Թուրքիայի «սիրուն աչքերի» համար չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային «տիրապետման», Իրանը հսկողության տակ պահելու: Այո, իզուր չէր պարոն Բոլթոնը եկել Հայաստան և հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն հեղափոխությունն «ինչպես անելու», «ուժեղ» մանդատի, այլև Իրանի շուրջ իրենց ստեղծելիք աղեղի ու պատժամիջոցների մասին:

Պնդում ենք` Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել