Սմարթֆոնի էկրանը համակարգչի աշխատանքային սեղանին տեղափոխելու հնարավորությունը հասանելի էր Windows 10-ի նախորդ տարբերակում: Հիմա սպասվում է, որ Android հավելվածները հնարավոր կլինի օգտագործել անմիջապես համակարգչի էկրանին:

Դրա համար պետք է ունենալ Android սմարթֆոն և Your Phone հավելվածը՝ Microsoft-ից:

Android հավելվածները գործարկելու համար սմարթֆոնին դիպչել պետք չի լինի: Your Phone հավելվածում կլինեն բոլոր այն հավելվածները, որոնք կան սմարթֆոնում: Հավելվածները գործարկելիս դրանք կմիանան սմարթֆոնի վրա, բայց պատկերն արտացոլված կլինի համակարգչի էկրանին:

Այս գործառույթը հասանելի է միայն Insider Preview-ի օգտատերերի համար, ովքեր թեստավորում են Windows-ի թարմացումները:

Նոր գործառույթը հասանելի է միայն Bluetooth-ի Low Enegry ռեժիմով աշխատող համակարգիչների, ինչպես նաև  Galaxy S8 և S9 սմարթֆոնների համար: Առաջիկայում Microsoft-ը խոստանում է, որ գործառույթը հասանելի կլինի բոլորին:

Առհասարակ, բջջային հավելվածները համակարգչի համար հասանելի դարձնելու գործառույթ մշակվում է նաև iOS-ի համար: Apple-ն արդեն հայտնել է այս նախագծի մասին, որը ստացել է Marzipan կոդավորված անունը:

Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Apple-ը թույլ կտա ծրագրավորողներին ստեղծել միասնական ծրագրեր, որոնք կաշխատեն iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար: MacOS 10.14 Mojave-ում արդեն կա նման հնարավորություն: Այս գաջետում iOS-ից աշխատում են Տուն, Լուրեր, Ձայնագրիչ հավելվածները:

Համախմբումը տեղի կունենա փուլերով: Հաղորդվում է, որ այս տարի ծրագրավորողները կկարողանան իրենց  iPad հավելվածները փոխանցել Macs-ին` նոր SDK-ի շնորհիվ, ապա նույնը կազդի  նաև iPhone-ի վրա (2020 թ.): Համաձայն լուրերի՝ SDK-ն կներկայացվի այս տարի WWDC-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել