Մեզ դպրոցից սովորեցրել են պաթետիկ հայրենասիրության և միաժամանակ արգելել են տարբեր լինել, անկարգ են համարել այլ կերպ մտածողներին։
Մեզ սովորեցրել են, որ աշխարհի ամենախելացի, ամենահին, ամենաարժանի ազգն ենք, բայց բախտներս չի բերել, օտարները չար են եղել, սուդիան առած ա եղել, խաղն էլ ծախած ա եղել։
Մեզ սովորեցրել են փառաբանել չունեցած միֆերը և արհամարել ունեցած չնչին ու երերուն իրականությունը։
Մեծամիտ և անմիտ մարդու պես մեր իրական կերպարը համարել ենք չնչին ու անհամապատասխան, փոխարենը մեզ ներշնչել ենք լիրիկական զեղումներով։
Հիմա մեր վերջին ինստիտուտներն են քանդում պլանավորված աշխատող էլեմենտների և արկածախնդիր գժուկների ձեռքերով, մեր ունեցածն են ոչնչացնում, արժեզրկում, քայքայում են ու ձեռքներիցս խլում են, իսկ տեղը դնում են ոչ մի բան, շատ ոչ մի բան։
Բազմաթիվ գոյություն չունեցող թույն բաների խոստման դիմաց ոչնչացնում են մեր ունեցածը։
Գալու է ժամանակ՝ բոլորդ, իրար հերթ չտալով, էս մասին խոսելու եք... Էդ խոսքն էլ արժեք չի ունենալու։