Tert.am-ը գրում է.

Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պարզ էր, որ այդքան էլ հեշտ չէր լինելու փոխել ԼՂ հիմնախնդրի բանակցային ձևաչափը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար պարզ է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցանկանում, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց:

«Արդեն նրանց մոտ ձևավորվել է մի գործընթաց, մի մոտեցում, որտեղ իրենք հարմար են իրենց զգում: Եվ հիմա փոխել, նոր խաղացող ներկայանել սեղանին, ընդ որում, այն պայմաններում, երբ մի կողմը դեմ է դրան, իրենք հարմար չեն համարում: Դրա համար են մերժում»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով` եթե մենք ցանկանում ենք, որ Արցախը բանակցային սեղան վերադառնա, պետք է մեզ հարց տանք, թե ինչու ժամանակին Արցախը կարողացել է մասնակցել, բայց այժմ այդքան ընդդիմանում են դրան:

«Չէ՞ որ 1992-1993 թթ. ուղիղ բանակցություններ են եղել, նույնիսկ առանց Հայաստանի բանակցություններ էին լինում Հեյդար Ալիևի և Արցախի միջև: Հիմա ինչո՞ւ չի լինում, որովհետև շատ բան է փոխվել: Ուժային տարբերություն կա, բալանսը փոխվել է, և դա շատ վատ է, որովհետև նշանակում է, որ միջնորդները փորձում են տեսնել թույլ կողմը և թույլ կողմին պարտադրել ինչ-որ տարբերակների փաթեթ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել