Aysor.am-ը գրում է.

Վերջին երկու ամիսների ընթացքում միջազգային բանկերում Վենեսուելայի հաշիվներից գողացվել է ավելի քան 30 միլիարդ դոլար:
 
«Ամբողջ գումարը հանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հանձնարարականով», - հայտարարել է Վենեսուելայի հաղորդակցության, զբոսաշրջության և մշակույթի նախարար Խորխե Ռոդրիգեսը:
 
Ըստ VTV հեռուստաընկերության՝ նախարարի խոսքով, գումարը նախատեսված էր դեղորայքի և սննդի գնման համար:
 
Խորխե Ռոդրիգեսի խոսքով` Վենեսուելայի ժողովուրդից գողացված փողերը փոխանցվել են ահաբեկիչների և «Վոլունտադ» ընդդիմադիր կուսակցության շարքերից արմատական խմբերի անձնական հաշիվներին, որոնք գործում են երկրի դեմ:
 
Ստացողների շարքում է նախարարն անվանել է Ռոբերտո Մարրերոյին, որն ահաբեկչական խմբավորումներից մեկի ղեկավարն է: Ռոդրիգեսը նաև առանձնացրել է Խուան Պլանշարտային և Ռոկսանա դե Կուկուտային, որոնց Մարրերոն գումար էր փոխանցում Banesco Panama-ի և Bank Of America-ի հաշվներով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել