Ծաղիկների թարմությունը պահպանելու համար անհրաժեշտ է կտրել նրա ցողունները և պահպանել մաքուր ջրում, սակայն կան նաև մի շարք այլ գաղտնիքներ, որոնք սովորեցնում են միայն ֆլորիստների համար նախատեսված դպրոցներում։ Այստեղ դուք կիմանաք մի քանի այդպիսի գաղտնիքների մասին, որոնք ձեզանից շատ ժամանակ չեն խլի, սակայն արդյունքը կտեսնեք մի քանի րոպեի ընթացքում։
Եփեք ցողունը
Այս շոկային միջոցը հարմար է այն ծաղիկների համար, որոնց ցողունը դրսից պինդ է, իսկ ներսից՝ փափուկ։
Բույսի ցողունը 5-7 սմ իջեցրեք եռացող ջրի մեջ և պահեք մոտ 3 վայրկյան, այնուհետև սուր դանակով հեռացրեք այն հատվածը, որը եղել է տաք ջրի մեջ։ Անմիջապես դրեք մաքուր և սառը ջրի մեջ։ Այս կերպ սկսվում է «նորացման» գործընթաց և ծաղիկի կյանքը երկարում է։ Ավելին՝ այս մեթոդով հնարավոր է նաև երկրորդ կյանք տալ ծաղիկներին։
Տերևներին նույնպես ջուր տվեք, հակառակ դեպքում նրանք կօգտագործեն ծաղիկների ջուրը
Այն, որ տերևները չպետք է լողան ջրում, որպեսզի մանրէների աճի պատճառ չդառնան, հայտնի փաստ է, սակայն ավելի լավ կլինի, եթե ծաղկեփնջի տերևները քիչ լինեն, քանի որ նրանք կլանում են ծաղիկներին հասանելի ողջ խոնավությունը։ Եթե չեք ցանկանում ազատվել տերևներից, ապա պարբերաբար նրանց ևս ջուր տվեք։
Հեռացրեք առէջները
Երկար առէջներ ունեցող ծաղիկների մոտ կարելի է հեռացնել դրանք։ Այս կերպ դադարեցվում է փոշոտումը։
Հարևանությամբ բժիշկ-բույսեր տեղադրեք
Որոշ ծաղիկներ սիրում են միայնակ մնալ։ Այսպես, օրինակ, այն ծաղիկները, որոնց հարևանությամբ վարդեր կամ նարգիզներ կան երկար կյանք չեն կարող ունենալ։ Իսկ ահա այլ բույսերը հանդես են գալիս բժշկի դերում։ Ծաղկեփունջը ավելի երկար կյանք կունենա, եթե նրա հարևանությամբ տեղադրեք․
- Խորդենու ցանկացած տեսակ,
- Գեռնաստղ։