Իտալիայի Սկանդիանո քաղաքում 5 ամսական երեխա է մահացել։ Պատճառը տնային պայմաններում թլպատումն է, հաղորդում է ANSA-ն։

Ծագումով Գանայից նրա ծնողների նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Նրանց կասկածում են կանխամտածված սպանության մեջ։ Նրանց գործով նիստը կկայանա առաջիկա օրերին, երբ հայտնի կդառնա փորձաքննության արդյունքը։

Հայտնի է, որ երեխան Բոլոնյա քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել մարտի 22-ին սրտի նոպայով։ Երեխային այնտեղ ուղղաթիռով են տեղափոխել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

40-ամյա տղամարդը և 30-ամյա կինը, որոնց անունները չեն նշվում, ևս 3 փոքրիկ երեխա են դաստիարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել