Անցյալ ամռանը, 49-ամյա երգչուհու մասնակցությամբ «Թինդեր» ծանոթությունների հավելվածի հետ համագործակցության տեսանյութ է հրապարակվել: Այդ ժամանակ հոլովակն աննկատ է մնացել, բայց հիմա հանկարծակի հիշել են դրա մասին և ոչ իզուր: Միայն մեկ արտահայտությամբ Ջենիֆեր Լոպեսը կարողացել է շատերին զայրացնել, գրում է Mirror-ը:
«Թինդերի» մտահղացմամբ հայտնի մարդիկ տեսախցիկի առաջ պետք է ներկայացնեին հավելվածի աշխատանքը և խորհուրդներ տային զույգի ընտրության հարցում: Աղմուկ հանած տեսանյութում Ջենիֆեր Լոպեսն արժեքավոր խորհուրդներով օգնում է քանթրի-երգչուհի Բրուքին ընկեր գտնելու հարցում:
Հավանաբար Ջեյ Լոն հայտնել է իր տեսակետը՝ ասելով, որ 33 տարեկանից փոքր տղամարդիկ բացարձակապես անօգուտ են: Թերթելով հարցաթերթիկները՝ նա անմիջապես օրինակ է բերել Մորիս անունով մի երիտասարդի, որը 29 տարեկանում սոցիալական մեդիայում մենեջեր է աշխատել:
Այդ ժամանակ հոլովակն ու մեկնաբանություններն առանձնապես ուշադրության չեն արժանացել, սակայն դրա մասին հիշել են հիմա, և համացանցում բուռն քննարկումներ են սկսվել:
Օգտատերերից շատերը նշել են, որ եթե նման բան ասվեր կանանց մասին, ապա մեծ աղմուկ կբարձրանար: Ոմանք էլ գտել են, որ կանանց միայն շահն է հետաքրքրում և տղամարդու կարգավիճակը:
Եվ, իհարկե, կանայք շտապել են պաշտպանել Ջեյ Լոին՝ ասելով, որ նա լիովին ճիշտ է, իսկ մեկնաբանությունները գրել են «անօգուտ», 33-ից ցածր տղամարդիկ: