Aysor.am-ը գրում է.

Մարտի 29-ին Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներ չարժե ունենալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպմանը։

Նրա խոսքով՝ քիչ հավանական է, որ հանդիպման ընթացքում կողմերի միջև որևէ փաստաթուղթ ստորագրվի։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ներկա փուլը նույնիսկ բանակցություններ չի համարում և ասում է, որ ընդամենը հանդիպում է տեղի ունենալու, ուր փորձելու է խոսել ձևաչափի մասին։ Կարծում եմ, որ համենայնդեպս պետք է հստակեցնենք՝ ինչ ենք ակնկալում այդ հանդիպումից։ Իսկ արդյունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Այն, ինչ հիմա դրված է բանակցային սեղանին՝ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որևէ դրական արդյուքն հայկական կողմին չի բերելու», - ասաց մեր զրուցակիցը։

Վիգեն Հակոբյանն իր տեսակետը հիմնավորեց այն փաստարկով, որ Մադրիդյան սկզբունքներում չկա հայկական երկու պետությունների ընդհանուր շահը, դրա համար էլ ֆանտաստիկայի ժանրից կլինի մտածել, որ այն կարող է դրական արդյունք ապահովվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել