Սկսվում է քաջվարդի շրջանը (պիոն): Ըստ պատմական աղբյուրների՝ ծաղիկը պիոն է անվանվել ի պատիվ Paeonia տեղանքի, որտեղ աճել է նրա տեսակներից մեկը։
Ահա մի քանի փաստ դրանց մասին։
Կարող են շատ մեծ լինել
Քաջվարդը կարող է հասնել 25 սանտիմետրի: Մարկո Պոլոն, ով հայտնի ճանապարհորդ ու հետազոտող է, քաջվարդը նկարագրել է որպես վարդ, որը կաղամբի չափերով է:
Պիոնը բազամաթիվ խորհրդանիշներ ունի
Այն խաղաղություն, կայունություն, հաջողություն ու հարստություն է նշանակում Ճապոնիայում:
Ցանկացած հարսանեկան ծաղկեփնջում պետք է մի քանի հատ քաջվարդ լինի
Այն սեր ու համերաշխություն է խորհրդանշում։
Դրանք միշտ կալիումի կարիք ունեն
Կալիումն օգնում է, որ ծաղիկներն ավելի առողջ տեսք ունենան ու ավելի դիմացկուն լինեն ցանկացած հիվանդության նկատմամբ:
Այն կարող է հարյուր տարի շարունակ ծաղկել
Քաջվարդը սկսում է ծաղկել գարնան սկզբից մինչև ամռան սկիզբ:
Դրանք տարբեր գույն ունեն
Դրանք տարբեր գույների են լինում՝ բացի կապույտից:
Քաջվարդը գրավում է մրջյուններին
Ծաղիկն առանձնահատուկ անուշ բույր է արձակում, ինչն էլ գրավում է թե՛ մեղուներին, թե՛ մրջյուններին:
Երբեմն ծաղկի թերթիկներն օգտագործում են որպես անուշեղեն։
Նախկինում այն օգտագործել են որպես ցավազրկող
Այն օգնում էր գլխացավի դեմ: Երբեմն օգտագործել են ծննդաբերության ժամանակ: