Երկար ժամանակ է` չեմ նայում Հ1: Մայրս «Հայլուր» է նայում... ուղղակի լսում եմ: Ի՜նչ ապահով ու հիասքանչ երկրում ենք ապրում, կնախանձես... Օտարերկրյա գրողներ են ժամանում Երևան, ու մեծ միջոցառումներ են ընթանում... Լևոն Հայրապետյանին են ինչ-որ հրապարակում, լսում եմ ու հիացած եմ... Ովքե՞ր են այդ միջոցառումներին մասնակցում, թեև գիտեմ` մտավորականների մի լիքը շարք ունենք, որ ամեն տեղ կտեսնես... Գրականությունն էլ ա դարձել քաղաքականացված, թեև նորություն չեմ ասի, որ չեմ ճանաչում նրանց, ովքեր լղոզվելով ու քծնելով դառնում են գրող, հետո նույն ապահով Հայաստանը իրենց հռչակում է մտավորական... Լիքը ջահելներ կան, որ Լևոն Անանյանի սենյակում այնքան մնացին, որ դարձան գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս ու էլի կոչումնավորներ... «Հայլուրում» ամեն բան հիասքանչ է, իսկ այս ծովից ծով Հայաստանը` դրախտավայր... ճճ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել