Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:Այս ծանր պահին մեր  համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և  հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել