Երիկամներում քարեր կարող են ձեւավորվել ցանկացած օրգանիզմում, սակայն որոշ մարդիկ ավելի են հակված այս խնդիրն ունենալուն, քան ուրիշները:
1. Ջուր խմեք
Բժշկի խոսքով՝ երիկամներում քարերի ձեւավորման հիմնական պատճառներից մեկն օրգանիզմի ջրազրկվածությունն է: Սննդի միջոցով մեր օրգանիզմ մուտք գործող միներալները սկսում են բյուրեղանալ, եթե բացակայում է դրանք լուծելու համար նախատեսված հեղուկը:
Բժիշկը խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, հատկապես ամռանը, եւ հիշել, որ ջրազրկվածության առաջին ախտանիշը մուգ մեզն է:
2. Մի չարաշահեք աղը
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 2300 մգ աղ, սակայն շատերը օգտագործում են 5000 եւ նույնիսկ ավել՝ չնայած նրան, որ աղը նպաստում է երիկամներում քարերի ձեւավորմանը:
Եթե դուք արդեն իսկ քարեր ունեք երիկամներում, բժիշկ Դավալոսը խորհուրդ է տալիս նվազեցնել աղի օրական օգտագործումը մինչեւ 1500 մգ:
3. Մի հրաժարվեք կաթնամթերքից
Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ կաթնամթերքը (հատկապես կաթը, պանիրն ու պաղպաղակը) կարող են երիկամներում քարեր առաջացնել:
Բժիշկ Դավալոսի խոսքով՝ սա ընդամենը միֆ է, եւ չի կարելի հրաժարվել կաթնամթերքից: Դա ոչ միայն չի օգնի ազատվել խնդիրներից, այլ նաեւ բացասաբար կանդրադառնա ձեր առողջության վրա:
Բացի այդ՝ կաթնամթերքում պարունակվող կալցիումը անհրաժեշտ է ձեր օրգանիզմին:
4. Սահմանափակեք կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը
Կենդանական ծագման պրոտեիններով հարուստ սննդակարգը (կարմիր միս, թռչնի միս, հավկիթ) ավելացնում է միզաթթվի քանակը օրգանիզմում, ինչը, հավանաբար, կհանգեցնի երիկամներում քարերի ձեւավորմանը:
Այդ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս սահմանափակել կենդանական ծագման սպիտակուցների օգտագործումը: Դա օգտակար կլինի ոչ միայն երիկամների, այլ նաեւ սիրտ-անոթային համակարգի համար:
5. Խորհրդակցեք բժշկի հետ
Հասարակ անալիզները երբեմն կարող են հուշել, ինչը կարող է ժամանակի ընթացքում քարերի առաջացման պատճառ դառնալ եւ կօգնի Ձեզ ազատվել ռիսկի գործոններից, շտկել կենսակերպը եւ խուսափել երիկամներում քարերի ձեւավորումից: