Տրամաբանությունը հաճախ օգնում է մեզ խուսափել կյանքում շատ տհաճ իրավիճակներից։ Բայց ինչպե՞ս այն զարգացնել։ Մի հետաքրքիր ու հեշտ տարբերակ ենք ձեզ առաջարկում, որն առանձնապես ժամանակ չի խլի ձեզանից։ Պարզապես ուշադիր նայեք այս նկարին և փորձեք տրամաբանել, թե այս կերպարներից որ մեկն է ցանկանում առևանգել երեխային։ Նրանցից ո՞վ ակնհայտորեն անկեղծ չէ։ Ուշադրություն դարձրեք մանրուքներին։

Դե ինչ, պատրա՞ստ եք պատասխանել։

Իսկ հիմա՝ ճիշտ պատասխանը։ Դա կինն է, որը հղի է ձևանում։ Նա բարձրակրունկներով է, որը նորմալ չէ հղիների դեպքում։ Բոլորս էլ գիտենք, որ հղիները բարձրակրունկներով դժվարանում են քայլել։ Նրա մազերը ներկված են, ինչը նույնպես խորհուրդ չի տրվում հղիներին։ Նա սուրճ է խմում։ Կոֆեինը բացասաբար է անդրադառնում պտղի վրա, այդ պատճառով էլ հղիները հազվադեպ են սուրճ օգտագործում։ Ստացվում է, որ այս կինը չգիտի հղիության նրբությունները, և որ նա միայն ձևացնում է, թե հղի է, որպեսզի առևանգի երեխային։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել