Panorama.am-ը գրում է.

89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից  մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը: Հայտնում են Գլխավոր դատախազությունից:

 Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում,
ծառայողի ընտանիքում։

Նա  եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության չորս համագումարների պատգամավոր, ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։

 1989 թվականից աշխատել է ԵՊՀ բարձրագույն դպրոցի գիտահետազոտական
կենտրոնում, 1991 թվականից՝ Երևանի Հայկական բաց համալսարանում ղեկավարել է
իրավական գիտությունների ամբիոնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել