Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:
ՀԳ. Շատ եմ խնդրում դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել