Այս դեղատոմսը պատրաստելու համար ձեզանից կպահանջվեն կոճապղպեղ, սխտոր, կիտրոն և ջուր: Այս ըմպելիքը, որը 3 սննդարար մթերքից է կազմված, դրական է ազդում մարդու առողջության վրա՝ կանխարգելելով հոգնածությունը, ինֆեկցիաները, մրսածությունը, նվազեցնելով արյան մեջ ճարպերի մակարդակը, մաքրելով լյարդը, բարձրացնելով իմունիտետը:

Այս ըմպելիքն իր բաղադրիչների շնորհիվ ազատ ռադիկալների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է:

Բաղադրություն

4 սխտոր,

3-4 սմ կոճապղպեղ,

4 կիտրոն,

2 լ ջուր։

Պատրաստման եղանակը

Լվացեք կիտրոնները և կտրատեք մի քանի մասերի: Այնուհետև մաքրեք սխտորը և կիտրոնի ու կոճապղպեղի հետ հարեք բլենդերի մեջ: Մետաղյա մեծ տարայի մեջ ջուրը լցրեք, ավելացրեք հարած զանգվածը, տաքացրեք և եփեք մինչև եռալը: Եռալուց առաջ կրակն անջատեք և թողեք՝ խառնուրդը սառչի:

Հեղուկը լցրեք շշերի մեջ: Կիտրոնի հյութը վերացնում է սխտորի հոտը: Ամեն օր՝ ուտելուց առնվազն 2 ժամ առաջ, դատարկ ստամոքսին խմեք այս հեղուկը: Խմելուց առաջ անպայման թափահարեք շիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել