Հարգելի ընկերներ ու գործընկերներ,
Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս, ուստի խնդրում եմ ընդունել ի գիտություն․ 

• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ, այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։ 
• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։
• Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։ 
• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու են նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել