Aysor.am-ը գրում է.

Տարվա 365 օրն էլ պիտի լինի միայն քաղաքացու օր, բայց գաղափարը լավ գաղափար է, ողջունում եմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու մասին կառավարության որոշմանը:

«Սիրուն է հնչում՝ Քաղաքացու օր», - ասաց Բախշյանը:   

Նա ընդգծեց, որ այդ օրվա միջոցառումներից զերծ չեն մնա դպրոցները:«Որպես դպրոցի մարդ, ավագ դպրոցում աշխատող անձ՝ կարող եմ ասել, որ Քաղաքացու օրը դպրոցում շատ-շատ կկարևորենք, և մեր նորատեղծ աշակերտական հանրապետության հռչակումը երևի հենց այդ օրը կկազմակերպենք, իսկ թե դա ինչ է՝ փակագծերը չեմ բացի, անակնկալ կլինի «Հերացի» ավագ դպրոցում», - ընդգծեց Բաշխյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել