Ամերիկացի պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը լուսանկարվել է գեր կանանց համար հագուստի Addition Elle բրենդի նոր գովազդային արշավում։ Նրա լուսանկարները հայտնվել են բրենդի Instagram-յան էջում։
Հրապարակված լուսանկարներում 31-ամյա Գրեմը Addition Elle-ի նոր գարնանային հավաքածուից սև ասեղնագործ ներքնազգեստով է, որում, ներքնազգեստից բացի, ընդգրկվել է նաև գիշերազգեստներ։
Մոդելի երկրպագուները հավանություն են տվել լուսանկարներին։ «Հիասքանչ է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են նրան գեր համարում։ Նա կատարյալ է»,- գրել է նրանցից մեկը։
Ոմանց, սակայն, վրդովեցրել է ապրանքատեսակների գները։ «Շատ գեղեցիկ է: Բայց ինչո՞ւ է յուրաքանչյուր հավաքածուի արժեքը կազմում 100 դոլար»,- մեկնաբանել են ոմանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել