Tert.am-ը գրում է.

Չինաստանի արևելքում Tianjiayi Chemical ընկերությանը պատկանող և թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող քիմիական գործարանում երեկ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 47-ի է հասել, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին:

Պայթյունի հետևանքով բոլոր 640 տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 32-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 58-ինը՝ ծանր: 

Գործարանի հարակից տարածքից 4000 մարդ է տարհանվել, որոնցից 3000-ը գործարանի աշխատակիցներ են, մնացածը՝ տեղի բնակիչներ: Դպրոցներում ու մանկապարտեզներում հետաձգվել են դասերը: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ տարածքում խմելու ջուրը պայթյունի հետևանքով չի աղտոտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել