«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկա­յացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Համբարձումյանը հայտարարագրել է հողամաս: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ:

Պատգամավորը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ E 350 4 MATIC մակնիշի ավտոմեքենա: Կարեն Համբարձումյանի դրամական միջոցների վերաբե­րյալ ևս տվյալներ չկան: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնա­կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 80 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: 
Նշենք, որ մինչ այս Կարեն Համբարձումյանը զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:

Ի տարբերություն վերոնշյալ հայտա­րարագրի, մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին տվյալներ դրամական միջոցների մասին: Մարզպետի պաշտոնը ստանձ­նելու օրվա դրությամբ նա ուներ 3 000 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել