Tert.am-ը գրում է.

Կառավարությունը ոչ թե պետք է ամրագրեր Քաղաքացու օրը, այլ իր ամեն օրվա աշխատանքով, իրական բարեփոխումներով ապացուցեր, որ այդ օրը և առհասարակ տարվա 365 օրն է քաղաքացու օր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով կառավարության որոշմանը` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու որոշմանը:

«Կառավարությունն այնպես պետք է աշխատի, որ տարվա 365 օրը լինի քաղաքացու օր, հետևաբար հատուկ օր ամրագրելու ցանկության նպատակահարմարությունն ու տրամաբանությունը չեմ տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից արված այն հայտարարությանը, թե քաղաքացու օրը նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ կարևոր օրն է լինելու անկախության տոնից հետո, Սաղաթելյանն ասաց, որ մտահոգիչ է, որ իշխանությունները շարունակում են տանել այն գիծը և չհասկանալ, որ հայ ժողովրդի պատմությունը 2018 թվականի ապրիլից չի սկսել: «Մենք ունենք Առաջին հանրապետության անկախության օր, ունենք Բանակի օր, Շուշիի ազատագրման օր և այլն, ինչպե՞ս կարելի է այդ տոների կարևորության մեջ դնել տարբերություն կամ դասակարգել առաջինի, երկրորդի, երրորդի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել