Yerkir.am-ը գրում է.

Ինդոնեզիան կարող է եվրոպական արտահանման առանձին ապրանքների արգելք սահմանել այն բանի համար, քանի որ Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումները խստացվել են:

Երկրի համար, որը համարվում է արմավենու յուղի խոշորագույն համաշխարհային արտադրողը, սա ոչ միայն արտահանման հասույթի գլխավոր աղբյուրն է, այլև կարևոր գործիք աղքատության դեմ պայքարում, որն անհրաժեշտ է կայուն զարգացման պետական ծրագիրը իրագործելու համար: Այս մասին  հայտնում է Bloomberg գործակալությունը:

«Ինդոնեզիան Եվրամիությունում ապրանքների գնման սահմանափակման հնարավորությունը քննարկում է որպես մոտ 20 միլիոն մարդու շահերը պաշտպանելու նպատակին ուղղված քայլ»,- հայտարարել է Ինդոնեզիայի ծովային գործերի համակարգող նախարար Լուհութ Փանջայթանը, ակնարկելով` Ինդոնեզիան կարող է պայքարել եվրոպական ինքնաթիռների դեմ և որ երկրի համար մոտավորապես 2.500 հազար նոր ինքնաթիռ կպահանջվի առաջիկա երկու տասնամյակում:

«Մենք բազմաթիվ եվրոպական ապրանքներ ենք գնում. Ինդոնեզիան խոշոր շուկա է, որի բնակչությունը կազմում է 269 միլիոն մարդ: Արմավենու յուղը «թեժ կետ է», որը կարող է առևտրական պատերազմ հրահրել Եվրամիության և այդ արտադրանքի հիմնական արտադրողների՝ Ինդոնեզիայի և Մալայզիայի միջև, որոնց բաժին է ընկնում արմավենու յուղի գլոբալ մատակարարումների գրեթե 85%-ը: ԵՄ-ն կենսավառելիքի արտադրության համար օգտագործում է ներմուծվող արմավենու յուղի 46%-ը»,-եզրափակել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել