Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ստվերի դեմ պայքարում ինչ արդյունք գրանցեցին՝ հիշեցնելով, որ առաջնային էր համարվում ստվերի դեմ պայքարը:

«Ի՞նչ ստվերի մասին էր խոսքը, ի՞նչ հայտնաբերվեց. եթե կարելի է, թվերով ներկայացրե՛ք, քանի որ շատ էինք խոսում, որ հարկային հավաքագրումը թերի է կատարվում»,- ասաց նա:

Անանյանը նշեց, որ ստվերի գնահատման մեթոդաբանություն են հիմա մշակում և ոլորտային գնահատում պետք է անեն: «Ասեմ, որ էլի ճշգրիտ գնահատական չկա, կան դատողություններ, տարբեր գնահատականներ, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններից»,- ասաց նա:  

Ստվերի գնահատական, ըստ Անանյանի, չկա, և դրա համար հիմա ռեսուրսներ են ծախսում, ութ ամիս է՝ դրա ուղղությամբ գնում են: «Դրա իմաստն այն է լինելու, որ, պատկերավոր ասված, հեռուստացույցի մեծ էկրան ենք ունենալու պատին կպցրած, որն իրական կյանքում ցույց է տալու ոլորտային ստվերի գնահատական միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլի համեմատականի հետ: Սա որ ունենանք, Ձեր հարցին ճշգրիտ կպատասխանեմ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել