Հավանաբար հիշում եք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պոստերը Հայաստանում սանավիացիայի ծառայություն ներդնելու մասին, հիշում եք նաև ուղղաթիռները դիմավորելու լուսանկարները:
Թորոսյանի PR-ի մասշտաբներից կոնկրետ իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, թե առողջապահական համակարգը իր շնորհիվ լուրջ ձեռքբերում ունի: Բայց «Արմենիան հելիքոփթերս» ընկերության տնօրենի հարցազրույցից պարզ դարձավ, որ սա մասնավոր բիզնես ա, ու էդ ուղղաթիռները հիվանդների համար զուտ որպես օդային տաքսի են ծառայելու, որոնցով հնարավոր ա փոխադրել միայն՝
ա) Ստատիկ վիճակում գտնվող հիվանդների,
բ) Ուղղաթիռներում համապատասխան տեխնիկա չկա, ուստի բժշկական մասնագիտական միջամտություն թռիչքի ընթացքում հնարավոր չէ:
Բացի էդ էլ՝ հիվանդի տերը պիտի վճարի էս ծառայության դիմաց, իսկ ծայրահեղ կարքի դեպքում՝ պետությունը, բայց մինչ օրս սակագների մասով Առողջապահության նախարարության հետ վերջնական պայմանավորվածություն չկա:
Մի խոսքով՝ քարոզչական մի փուչիկ էլ պայթեց, բայց սա դեռ սկիզբն ա, կարծես:
Ու էս մարդիկ բողոքում են ֆեյք նյուզից կամ մանիպուլիացիայից:
Կից նյութն՝ այստեղ։