Tert.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում, երբ քննարկվում էր «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշման նախագիծը, վարչապետը հարցրեց, թե արդյոք վարձակալի պարտավորությունները շատ հստակ գրված են:

«Այսինքն՝ պետք է կինոգործունեություն ծավալվի, չի կարող տարածքը որևէ այլ նպատակով օգտագործել: Եթե մենք ասում ենք մինչև հինգ տարվա ընթացքում պետք է կատարի ներդրում, ենթադրենք, չորս տարի, յոթ ամիս որևէ ներդրում չկատարելը նշանակում է, որ ինքը պայմանագիրը չի խախտել։ Կարծում եմ՝ եթե ներդրման մտադրությունը լուրջ է, որևէ խնդիր չկա»,-ասաց նա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջամտեց.  կարծում է, որ «Հայֆիլմ»-ի շահերից է բխում, որ տարածքները բարեկարգվեն։ «Պայմանագիրը կցված չէ որոշմանը, քանի որ կարիքը չկար և , անկեղծ ասած, այս որոշման կարիքն էլ չկար»,-ասաց Ավինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել