Եթե խտացրած ձևով ներկայացնենք «վերևից» հնչած «մեսիջները», ապա կստացվի, որ «տնտեսական հեղափոխությունը» մնացել է հետևյալ սուբյեկտների հույսին՝

1. ՀԴՄ պահանջողների,

2.ոչխար պահողների,

3. 12.000 դրամ վճար մուծելուց ազատվող (իրականում դեռ չեն ազատվել) անհատ տաքսիստների,

4. հեռավոր գյուղերում տարեկան մինչև 24 միլիոն դրամից պակաս շրջանառություն ունեցող ընտանեկան բիզնեսի ներկայացուցիչների, որոնց այդ դեպքում ազատելու են հարկերից։

Այս 4 սուբյեկտներն, ի դեպ, «նիսյա» են։ Այլ կերպ ասած՝ դեռ ՀԴՄ պահանջողների ստախանովյան շարժում չկա, ոչխար պահելու էնտուզիազմը չի ավելացել, տաքսիստները ինչքան կային, այնքան էլ մնացել են ու արդեն քննադատում են իրենց երբեմնի կուռքին, 24 միլիոն տարեկան շրջանառության պոտենցիալ ունեցողներն էլ սպասում են լրիվ այլ բաների։

Մի՞թե ՀԴՄ պահանջելով, ոչխար պահելով, տաքսի քշելով ու գյուղերում «պերաշկի» թխելով հնարավոր է տնտեսության մեջ հեղափոխական դրական արդյունքներ ակնկալել։ Դժվար։ Հատկապես որ տնտեսության հերն անիծող քայլերի ես ուզում գնալ՝ բոլշևիկյան ոճի մեղավորության կանխավարկածի կիրառմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել