Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի մասին պատմող «Rocketman» ֆիլմը կհամեմատեն Queen խմբի մասին «Բոհեմյան ռապսոդիայի» հետ, գրում է Variety-ն:

Ինչպես նշվում է, երկուշաբթի՝ մարտի 18-ին, Paramount Pictures-ի երեկույթի ժամանակ ֆիլմի դրվագի նախացուցադրություն է եղել:

Հստակեցվում է, որ ցուցադրվել են Էլթոն Ջոնի կենսագրության որոշ մանրամասներ, ինչպես նաև նրա որպես երաժշտի կայացման պատմությունը:

«Այս ֆիլմն, անշուշտ, կհամեմատեն Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» կենսագրական ֆիլմի հետ, որը ռեկորդային դրամարկղային հասույթ է բերել և մի քանի «Օսկարի» արժանացել»,- նշվում է հոդվածում:

Այնուամենայնիվ, ֆիլմը դեռևս ամբողջությամբ չի ցուցադրվել, և նման եզրակացություններ անել, թե արդյոք այն կունենա «Բոհեմյան ռապսոդիայի» հաջողությունը, վաղաժամ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել