ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեն Սկավինոյի օգտահաշիվը, որը պատասխանատու է նախագահի սոցիալական ցանցերի համար, ժամանակավորապես արգելափակվել է, հաղորդում է MediaITE-ը:

Թրամփը հրապարակել է պարբերականներից մեկի հոդվածը, որտեղ մանրամասն նկարագրվում է Facebook-ում Սկավինոյի ժամանակավոր արգելափակումը:

Նախագահը ենթադրել է, որ նման քայլն ընկերության կողմից կողմնակալության արդյունք էր:

«Ես կուսումնասիրեմ այս հարցը»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել