Միջազգային դիտորդները, հետևելով վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխություններին, կասկած են հայտնում, թե արդյոք դրանք լուրջ բարեփոխումների նախադրյալներ են, թե միայն դրանց նմանակեծումը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նկատելով, որ Ադրբեջանի գործողությունների վրա մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային ճնշումը:

«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և իշխանափոխությունը վատ դրության մեջ են դրել Բաքվին, որտեղ ամենից քիչն էին սպասում իշխանափոխության հարևան երկրում՝ պայմանավորված Երևանի՝ Ռուսաստանից ուժեղ կախվածությամբ»,- ասվում է հոդվածում:

Ըստ հոդվածագրի, մրցակցությունը տարածաշրջանում առաջնորդության և Արևմուտքի աչքերում «կարևոր գործընկերոջ» դերի համար հզոր գործոն է Հարավային Կովկասի երկրների առաջնորդների քաղաքականության մեջ:

Եթե Ադրբեջանը նախկինում իրեն առաջատար էր կարծում Հարավային Կովկասում Արևմուտքի անվտանգության շահերի ապահովման գործում, ապա այժմ նավթային համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխությամբ պայամանավորված՝ էներգետիկայի ոլորտում նախագծերի նշանակությունը պակաս կարևոր է դարձել:

Փորձագետները և պաշտոնյաները համակարծիք են մի հարցում, որ Ադրբեջանը թևակոխել է հետնավթային դարաշրջան: Նավթային արտադրության անկումն ու նավթի համաշխարհային գների նվազումը մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքներ է ի հայտ բերել,- ասվում է հոդվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել