Եվրոպական միությունը պետք է ԱՄՆ-ի ղեկավարությունից ավելի ինքնուրույն քաղաքականություն վարի: Այդ մասին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է հարցազրույցում, որը մարտի 18-ին հրապարակվել է Welt գերմանական թերթում:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առանց որևիցե պատճառի դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, որը Վաշինգտոնը քննարկում էր երկար տարիներ, ինչպես նաև պատժամիջոցների սպառնալիքով եվրոպական ընկերություններին արգելեց բիզնես իրականացնել Իրանի հետ: Ինձ թվում է, որ դա չափազանց հեռու է գնում: Եվրոպացիներին հարկավոր չէ պարել Թրամփի դուդուկի տակ: Դա վերաբերում Է նաև մյուս տարաձայնություններին»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել