Armenpress.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել Է թողնել վրացական «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահի պաշտոնը, քանի որ հնարավորություն չունի տեղում իրականացնել կուսակցության ղեկավարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կուսակցության մեջ անհրաժեշտ Է մշտական նորացում, ուստի այժմ անհրաժեշտ են նոր մարդիկ եւ կուսակցական ղեկավարման նոր սկզբունքների կիրառում: Նախ՝ Իվանիշվիլին (Բիձինա Իվանիշվիլի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահը) ամեն բան անում Է, որպեսզի ինձ թույլ չտա երկիր մտնել: Երկրորդ՝ մեր մի քանի ղեկավարներ գտնվում են բանտում: Այդ ամենը դժվարացնում Է մեր կազմակերպության աշխատանքը: Ուստի այս իրավիճակում անհրաժեշտ Է ընտրել «Միասնական ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ»,-հայտարարել Է Սահակաշվիլին սոցցանցերում:

«Ես կարծում եմ՝ Գրիգոլ Վաշաձեն շատ լավ անցկացրեց նախագահական ընտրարշավը, եւ անձամբ ես նրան կպաշտպանեի նրա թեկնածությունը մեր կուսակցության նախագահի պաշտոնի համար»,-նշել Է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ ներկայում ՄԱՇ-ին աջակցում են գրանցված 400 հազար ակտիվ կողմնակիցներ, որոնք պետք Է մասնակցեն կուսակցության նախագահի ընտրությանը: Լրագրողների հետ զրույցում կուսակցության ղեկավարները դրական են գնահատել Սահակաշվիլիի որոշումը: «Կուսակցության լուրջ նորացման հարցը հասունացել Է, ուստի մոտ ժամանակներս մենք կանցկացնենք կուսակցության համագումար եւ կընտրենք նոր նախագահ»,-լրագրողներին հայտարարել Է ՄԱՇ-ի ղեկավարներից մեկը՝ Ռոման Գոցիրիձեն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Սահակաշվիլին կմնա կուսակցության առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել