Armenpress.am-ը գրում է․

Վերջին օրերին Ինդոնեզիայի Պապուա նահանգում տեղատարափներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 77-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով փրկարար ծառայության ներկայացուցիչ Յուդի Յանտոյին:

Տարերային աղետից տուժել Է 116 մարդ: Փրկարար գործողությունները շարունակվում են:

Հորդառատ անձրեւները տարածաշրջանում շարունակվում են մարտի 16-ից: Կիրակի իշխանությունները հայտնել Էին 63 զոհվածների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել