Եգիպտական գերեզմաններ թալանողները կոտրել են արձանների քթերը՝ հավատալով, որ դրանք կպաշտպանեն իրենց տեղի չար ոգիների վրեժխնդրությունից՝ ասում է ամերիկյան վերլուծաբան Էդվարդ Բլեյբերգը: Այս մասին նա խոսել է Artsy ամսագրին տված հարցազրույցում:

Բրուքլինի ցուցահանդեսի կազմակերպիչ Բլեյբերգին հաճախ են այցելուները հարցրել հին եգիպտական արձանների կոտրված քթերի մասին։ Նա երկար ուսումնասիրել է այդ խնդիրը և եկել այն եզրահանգման, որ եգիպտացիների հավատալիքներում արձանը մարդկային հոգու յուրատեսակ կացարան է, և վնասելով արձանի որևէ մասը՝ խլում են արձանից նրա ուժը։

Արձանները թալանողները հավատացել են, որ քիթը ջարդելով՝ զրկում են արձանին շնչելու հնարավորությունից՝ կարծում է գիտնականը։ Այդպիսով հանցագործները ապահովագրել են իրենց կողոպտված մեռյալների հոգիների հետապնդումից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել