Yerkir.am-ը գրում է.

Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության  նախարար Մաթհար Աբբաս ալ-Միրունին. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նախարարը հավելել է՝ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 հազար 200 մարդու: Հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:

Եմենում խոլերայի առաջացման հիմնական պատճառներից են  հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե ամբողջ ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել